Հիմք ընդունելով Գոհար Վարուժանի Ղարաբեկյանի (ծնված՝ 28․08․1959թ․) և Գայանե Վարուժիկի Ղարաբեկյանի (ծնված՝ 17․01․1958թ․) լիազորված անձ՝ Մարինե Գուրգենի Ամիրխանյանի 24․08.2023թ. թիվ 02/14484 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման /211045/ քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 14․06․2022 թվականի թիվ 23 ԱՎ 2084756 լիազորագրի ռուսերենից հայերեն թիվ 2304 թարգմանությունը (նոտարական ակտի կոդ: 594-20230423-64-6865565), 28.04.2023թ․ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 2307 (նոտարական ակտի կոդ: 594-20230423-84-6865558), թիվ 2308 (նոտարական ակտի կոդ: 594-20230423-84-6865559), թիվ 2309 (նոտարական ակտի կոդ: 594-20230423-84-6865562) և թիվ 2310 (նոտարական ակտի կոդ: 594-20230423-84-6865564) վկայագրերը, թիվ 2306 (նոտարական ակտի կոդ: 594-20230423-215-6865578) որոշումը, ռուսերենից հայերեն թարգմանված թիվ 2305 (նոտարական ակտի կոդ: 594-20230423-64-6865557) մահվան վկայականը, 15.02.1965թ․ տրված գույքային թերթը, 29.12.2023թ․ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր: 2023JQABKV), 23.01.2024թ. «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-22/24 Ի եզրակացությունը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին ժդանով) թաղամասի 10-րդ փողոց թիվ 15 հասցեի բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ օրինական 1315․0քմ և կից 44․1քմ մակերեսով հողամասը, դրա վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը և շինությունները կառուցվել են 1965-1995թթ։ Բնակելի տան զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1359․1քմ, որը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն։
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ և 190-րդ հոդվածներով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Գոհար Վարուժանի Ղարաբեկյանի (1/2) և Գայանե Վարուժիկի Ղարաբեկյանի (1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին ժդանով) թաղամասի 10-րդ փողոց թիվ 15 իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 1315․0քմ մակերեսով հողամասին կից 44․1քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն։
2․ Ճանաչել Գոհար Վարուժանի Ղարաբեկյանի (1/2) և Գայանե Վարուժիկի Ղարաբեկյանի (1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին ժդանով) թաղամասի 10-րդ փողոց թիվ 15 հասցեի 1359․1քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շինությունների նկատմամբ։
3. Հաստատել Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին ժդանով) թաղամասի 10-րդ փողոց թիվ 15 հասցեում գտնվող 0․13591 հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի, հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։
4․ Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին ժդանով) թաղամասի 10-րդ փողոց թիվ 15 հասցեի բնակելի տանը տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Տավրոս թաղամասի 10-րդ փողոց, 15 բնակելի տուն: