Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 382
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 646
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մարտի 2025 թվականի N 646

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԴԱՐՊԱՍ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 3 (ՊԱՅՄԱՆԱԿԱՆ) ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԶԱՎԵՆ ՆԱԶԱՐԻ ՅԱՅԼՈՅԱՆԻ, ՋԵՄՄԱ ՍԵՆՈԿԻ ՅԱՅԼՈՅԱՆԻ, ԱՐՄԻՆԵ ԶԱՎԵՆԻ ՅԱՅԼՈՅԱՆԻ ԵՎ ՄԱՐԻՆԵ ԶԱՎԵՆԻ ՅԱՅԼՈՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Զավեն Նազարի Յայլոյանի (ծնված՝ 21․12․1951թ․), Ջեմմա Սենոկի Յայլոյանի (ծնված՝ 11․01․1960թ․), Արմինե Զավենի Յայլոյանի (ծնված՝ 14․12․1982թ․) և Մարինե Զավենի Յայլոյանի (ծնված՝ 15․11․1984թ․) 17․12․2024 թվականին տրված թիվ 02/21270 դիմումը, 25․04․1966 թվականին տրված սեփականաշնհորման վկայագիրը, 16․11․1983 թվականի թիվ II- СЛ 372263 ամուսնության վկայականը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, 22․01․2025 թվականին տրված թիվ 300 հայտարարությունը (նոտարական ակտի կոդ։ 763-20250122-66-8697860), 22․01․2025 թվականին տրված թիվ 301 հայտարարությունը (նոտարական ակտի կոդ։ 763-20250122-66-8697845), 22․01․2025 թվականին տրված թիվ 302 հայտարարությունը (նոտարական ակտի կոդ։ 763-20250122-66-8697803), փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 27․01․2025 թվականի «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-14/25 Ի եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի գյուղ Դարպասում 2-րդ փողոց 4-րդ նրբանցք թիվ 3 (պայմանական) հասցեում գտնվող բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 378․8քմ մակերեսով հողամասը, դրա վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1991թ․-ին, բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 378․8քմ:

Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.

 

1. Ճանաչել Զավեն Նազարի Յայլոյանի, Ջեմմա Սենոկի Յայլոյանի, Արմինե Զավենի Յայլոյանի և Մարինե Զավենի Յայլոյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի, գյուղ Դարպասում 2-րդ փողոց 4-րդ նրբանցք թիվ 3 (պայմանական) հասցեում գտնվող բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 378․8քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:

2. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

3. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի գյուղ Դարպաս 2-րդ փողոց 4-րդ նրբանցք թիվ 3 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, գյուղ Դարպաս, 2-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 3/1 բնակելի տուն:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.91 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner