|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 նոյեմբերի 2023 թվականի N 74 |
«ԽՈՒԼԵՐԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է 1․Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 հասցեում գտնվող առաջին հարկի բացվածքից 108,27քմ մակերեսով տարածքը, 5/հինգ/ տարի ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրել «Խուլերի կրթամշակութային կենտրոն» ՀԿ-ին, որպես ակումբ օգտագործելու համար։ 2․Վանաձոր համայնքի ղեկավարին՝ «Խուլերի կրթամշակութային կենտրոն» ՀԿ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր։ |
Կողմ -14 ԲԵՐՆԵՑՅԱՆ ԱՐՄԱՆ ԴԵՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԼՈՊՈՒԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆՈՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԷԼԻԶԱ ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՓԵԼԵՇՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՕՀԱՆՅԱՆ ՎԱՆԻԿ | Դեմ -4 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԼԻԼԻԹ ՂԱՄԲԱՐՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|