Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 13-ի թիվ 25, և 2025 թվականի մարտի 5-ի թիվ 8 որոշումները, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասով և 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 81-րդ հոդվածի 3-րդ մասով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրել մրցույթով, վարձակալության իրավունքով՝
ա) Գյուղատնտեսական նշանակության հողամասերի համար (10 տարի ժամկետով)
Հ/հ Վկայական, Մակերես/հեկտար/ Նպատակ, Վարձավճար
1ա․1․14082024-06-0044, 4,415283 հողամաս տարեկան 3000 դրամ/1հա/
1ա․2․ 30072024-06-0024, 7,343859 հողամաս տարեկան 3000 դրամ /1հա/
1ա․3․ 28032025-06-0036, 0,448825 հողամաս տարեկան 3500 դրամ/1հա/
բ) Հասարակական նշանակության հողամասերի համար (10 տարի ժամկետով)
1բ․1 09082024-06-0051, 0,12075 հողամաս տարեկան 50 դրամ /1քմ/
1բ․2 09082024-06-0033, 0,62916 հողամաս տարեկան 50 դրամ /1քմ/
1բ․3 10012025-06-0024, 0,13366 հողամաս տարեկան 50 դրամ /1քմ/
1բ․4 09082024-06-0066, 0,21345 հողամաս տարեկան 50 դրամ /1քմ/
1բ․5 12082024-06-0037, 0,32904 հողամաս տարեկան 50 դրամ /1քմ/
1բ․6 26022025-06-0054, 0,39433 հողամաս տարեկան 50 դրամ /1քմ/
2. Վանաձորի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովին` սույն որոշման 1-ին կետում նշված /մրցույթով տրամադրվող հողամասերի համար/ մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել ՀՀ հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմաններն ու պահանջները: