Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի տարածքում գտնվող չորացած, գերհասուն, սանիտարական նորմերին չհամապատասխանող, հատման ենթակա ծառերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից 10.07.2026 թվականին կազմված արձանագրությունները, «Նեցուկ ՀԶ» ՀՈԱԿ-ի տնօրեն, հանձնաժողովի նախագահ Հայկ Համբարձումյանի 10.07.2026 թվականի թիվ 03Ա/37-26 զեկուցագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 51-րդ հոդվածով, «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով՝ որոշում եմ.
Տալ թույլտվություն Վանաձոր համայնքի Լազյան 18 շենքի բակում առկա 1/մեկ/ վտանգ ներկայացնող ծառի, Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի հարևանությամբ առկա 1 /մեկ/ չորացած ծառի, Վանաձորի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տարածքում առկա 13/տասներեք/ ծառերի, Գրիգոր Լուսավորիչ 53 շենքի մայթեզրին առկա 1 /մեկ/ չորացած ծառի, Ներսիսյան փողոցի 1-ին նրբանցքի հիմնանորոգման աշխատանքներին խոչընդոտող 20 /քսան/ ծառերի, Վանաձորի թիվ 32 մանկապարտեզի բարեկարգման աշխատանքներին խոչընդոտող 3 /երեք/ծառերի հատման համար: