Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 280
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2189
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2024 թվականի N 2189

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԽՆՁՈՐՈՒՏ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 14 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՓԵԼԵՇՅԱՆԻ ԵՎ ԳԱՐԻԿ ԱԶԱՏԻ ԳԶՈՂՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Սուրեն Կարապետի Փելեշյանի (ծնված՝ 02․01.1960թ.) և Գարիկ Ազատի Գզողյանի (ծնված՝ 28․11․1973թ․) լիազորված անձ Գագիկ Ազատի Գզողյանի (ծնված՝ 20․08․1968թ․) 18.12.2023թ. թիվ 02/22571 դիմումը, 22․06.1993թ. տրված սեփականության վկայագիրը, 14.01.2022թ. տրված թիվ 31ԱԲ1858692 (նոտարական ակտի կոդ: 763-20220701-64-6046027) լիազորագրի ռուսերենից հայերեն թարգմանությունը, 08.07.2022թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 4026 (նոտարական ակտի կոդ: 763-20220704-84-6048274) և ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 4019 (նոտարական ակտի կոդ: 763-20220701-84-6046049) վկայագրերը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 28․12․2023թ․ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր: 2023EZL8KB), «ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքները, 06.09.2024թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-290/24 Ի եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր համայնքի  Վանաձոր քաղաքի Խնձորուտ 1-ին փողոց թիվ 14 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 936.0քմ և դրան կից 300.0քմ մակերեսներով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1960-1991թթ., բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1236.0քմ, որը գտնվում է ընդհանուր բաժնային սեփականության տակ երկու տնատիրությունների միջև հավասար բաժիններով: 

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ և 190-րդ հոդվածներով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.

1. Ճանաչել Սուրեն Կարապետի Փելեշյանի և Գարիկ Ազատի Գզողյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Խնձորուտ 1-ին փողոց թիվ 14 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 936.0քմ և դրան կից 300.0քմ մակերեսով հողամասերի նկատմամբ:
Հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1236.0քմ, որը գտնվում է ընդհանուր բաժնային սեփականության տակ երկու տնատիրությունների միջև հավասար բաժիններով: 
2. Ճանաչել Սուրեն Կարապետի Փելեշյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Խնձորուտ 1-ին փողոց թիվ 14 հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 1236.0քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ, համաձայն «ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված շինությունների բնութագրի (հավելված թիվ 1)։

Բնակելի տան զբաղեցրած կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի ընդհանուր մակերեսը փաստացի կազմում է 1236.0քմ, որը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Խնձորուտ 1-ին փողոց թիվ 14 հասցեում գտնվող երկու տնատիրությունների միջև հավասար բաժիններով, զբաղեցվել և շահագործվում է սկսած 1960թ-ից։ 

3. Ճանաչել Գարիկ Ազատի Գզողյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Խնձորուտ 1-ին փողոց թիվ 14 հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 1236.0քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ, համաձայն «ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված շինությունների բնութագրի (հավելված թիվ 2)։

Բնակելի տան զբաղեցրած կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի ընդհանուր մակերեսը փաստացի կազմում է 1236.0քմ, որը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Խնձորուտ 1-ին փողոց թիվ 14 հասցեում գտնվող երկու տնատիրությունների միջև հավասար բաժիններով, զբաղեցվել և շահագործվում է սկսած 1960թ-ից։ 

4. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

5. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Խնձորուտ 1-ին փողոց թիվ 14  հասցեի բնակելի տանը տրամադրել նոր փոստային հասցեներ՝

ա) Սույն որոշման 2-րդ կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք Վանաձոր ք., Խնձորուտ թաղամասի 1-ին փողոց, 14 բնակելի տուն։

բ) Սույն որոշման 3-րդ կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք Վանաձոր ք., Խնձորուտ թաղամասի 1-ին փողոց, 14/1 բնակելի տուն։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(46.64 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner