Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վանաձոր համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի փողոցների հիմնանորոգոման ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին (հայտը կցվում է): 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |