Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 540
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2023 թվականի N 540

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ 56-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱԼԲԵՐՏ ՎԱՐԴԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Ալբերտ Վարդանի Սարգսյանի 19․01․23 թվականի թիվ 842 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03072019-06-0046 վկայականը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագծերը, շինությունների բնութագրերը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը,ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով՝ որոշում  եմ

1. Տարանջատել Վանաձոր քաղաքի Կամոյի փողոց 56-1 հասցեում գտնվող  Ալբերտ Վարդանի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տունը և դրանով զբաղեցված հողամասը՝   համաձայն  «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի:

2. Վանաձոր քաղաքի Կամոյի փողոց  56-1 հասցեում գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ.

ա) 0․01149 հա  մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 106․51 քմ մակերեսով շինությունների փոստային հասցեն՝  Վանաձոր Վանաձոր  ք․, Կամոյի փողոց, 56/1 բնակելի տուն։

բ) 0․031954 հա  մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 191․42  քմ մակերեսով շինությունների փոստային հասցեն՝  Վանաձոր Վանաձոր  ք․, Կամոյի փողոց, 56 բնակելի տուն։

3․ 0․009876 հա մակերեսով և 0․001135 հա մակերեսով  հողամասները գտնվում են ընդհանուր բաժնային սեփականություն։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.46 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner