Հիմք ընդունելով Տարոն Գագիկի Հովհաննիսյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 14012022-06-0015 և 30092022-06-0009 վկայականները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, 04․09․2023թ․ եզրակացությունը, հողամասի միավորման սխեման, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1․ Միավորել Վանաձոր համանք Վանաձոր քաղաքի, Նար-Դոսի փողոց 82-1/1 և Նար-Դոսի փողոց 84-3/1 հասցեներում գտնվող Տարոն Գագիկի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 0․03848հա ընդհանուր մակերեսով հողամասերը և 73,1քմ ընդհանուր մակերեսով շինությունները` համաձայն «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից տրված հատակագծի:
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Նար-Դոսի փողոց, 84/1 բնակելի տուն։