Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի 26 օգոստոսի 2024 թվականի թիվ 1968 որոշումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով որոշում եմ.
Վանաձոր համայնքի ղեկավարի 26 օգոստոսի 2024 թվականի « Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի, Երևանյան խճուղի 135-22/1 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված ավտոտնակի, և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչելու, ավտոտնակը օրինականացնելու և փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 1968 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1. 5-րդ կետը խմբագրել հետևյալ նոր բովանդակությամբ «5. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի, Երևանյան խճուղի 135-22/1. հասցեում գտնվող ավտոտնակին տրամադրել փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Երևանյան խճուղի 135/1 ավտոտնակ:»: