Հիմք ընդունելով Ռազմիկ Մովսեսի Մաթևոսյանի 11․06․2026 թվականի թիվ 02/8846 դիմումը, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 11/05/2026 թվականին տրված գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-11052026-06-0319 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 30․11․2006թ․ թիվ 1855-Ն որոշումով՝ որոշում եմ.
1. Հաստատել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի 56 բազմաբնակարանային շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ 0․13178 հա մակերեսով հողամասի հատակագիծը՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2․ 0․13178 հա մակերեսով հողամասը համարվում է ընդհանուր բաժնային սեփականություն բազմաբնակարան բնակելի շենքի սեփականատերերի միջև։