Հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի 26/05/2025 թվականի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-26052025-06-0033 որոշումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 29 ապրիլի 2025 թվականի թիվ 1022 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ որոշում եմ.
Վանաձոր համայնքի ղեկավարի 29 ապրիլի 2025 թվականի «Վանաձոր համայնք գյուղ Գուգարքում (ծածկագիր։ 06-031-0065-0002) գտնվող բնակելի տանը կից հողամասի և դրա վրա գտնվող շինությունների նկատմամբ Սասուն Ժորժիկի Ղուկասյանի սեփականության իրավունքը ճանաչելու և փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 1022 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․
1․ Որոշման նախաբանում՝ <<15․04․2025թ․ տրված հողհատկացման թիվ 82 քաղվածքը>> բառերը փոխարինել <<20․05․2025թ․ տրված հողհատկացման թիվ 90 քաղվածքը>> բառերով։
2․ Որոշման նախաբանում «ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով» բառերը փոխարինել <<ՀՀ կառավարության 2021թ․ փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով>> բառերով։