Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 930
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2025 թվականի N 930

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 12/8Գ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՓՈԽԵԼՈՒ, ՆՈՐ ՎԱՐՁԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մյասնիկ Եզեկի Մխիթարյանի 25․12․2024 թվականի թիվ 02/21826 դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1262924 վկայականը, 03․02․2005 թվականին տրված հողատարածքի վարձակալության թիվ 108 պայմանագիրը, 02 փետրվարի 2005թ․ Վանաձորի քաղաքապետի թիվ 114 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 14․05․2015թ․ թիվ 588-Ն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ. 

1. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոց թիվ 12/8գ հասցեում գտնվող սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 32․8քմ մակերեսով հողատարածքի  վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 10 տարի ժամկետով: 

2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝  Մյասնիկ Եզեկի Մխիթարյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 32․8քմ մակերեսով հողամասի վարձավճարի չափը փոխելու, նոր վարձավճար սահմանելու և վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր՝ վարձավճարի չափը հողամասի 1.0քմ մակերեսի համար սահմանելով ամսական 24 (քսանչորս) ՀՀ դրամ, և հողատարածքի 32․8քմ ընդհանուր մակերեսի համար ամսական 790 (յոթ հարյուր իննսուն) ՀՀ դրամ։

3․Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոց թիվ 12/8գ հասցեում  գտնվող ավտոտնակին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, ք.Վանաձոր, Մոսկովյան փողոց, 12/9 ավտոտնակ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.68 Կբ)
(43.68 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner