Այսօր: Կիրակի, 31 Օգոստոսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 285
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2034
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 օգոստոսի 2025 թվականի N 2034

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 18 ՀՈՒՆԻՍԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1431 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Աննա Կոնստանտինի Տեր-Մակարովայի 11․07․2025 թվականի թիվ 02/9747 դիմումը, Վանաձոր համայքի ղեկավարի 18 հունիսի 2025 թվականի թիվ 1431 որոշումը, 07․07․2025 թվականին տրված ՀՀ կադաստրի կոմիտե գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարությը կասեցնելու մասին թիվ Կ-07072025-06-0216 որոշումը, Վանաձոր համայնքի  05․03․2025 թվականի ավագանու ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին թիվ 7-Լ որոշումը /գլխավոր հատակագիծը/, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12․08․2024 թվականին տրված թիվ 2-14 դրական եզրակացությունը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հովածներով, որոշում եմ․

Վանաձոր համայքի ղեկավարի 18 հունիսի 2025 թվականի «Վանաձոր համայնք, գյուղ Դարպաս 06-033-0220-0111 կադաստրային ծածկագրով հողամասի ճշտված սահմանները հաստատելու մասին» թիվ 1431 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1․ Որոշման վերնագիրը «հաստատելու» բառից հետո լրացնել «, հողամասի գործառնական և նպատակային նշանակությունը հաստատելու» բառերով։

2․ Որոշման նախաբանը լրացնել «Վանաձոր համայնքի 05․03․2025 թվականի ավագանու ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին թիվ 7-Լ որոշման /գլխավոր հատակագծերի/, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12․08․2024 թվականին տրված թիվ 2-14 դրական եզրակացությունը,» բառերով։

3․ Որոշումը  «Հաստատել Վանաձոր համայնք, գյուղ Դարպաս 06-033-0220-0111 կադաստրային ծածկագրով 10․63200 հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։» բառերըից առաջ լրացնել «1․» թվով։ 

4․ Որոշումը լրացնել հետևյալ բովանդականությամբ նոր 2-րդ կետով՝

«2․ Հաստատել (համապատասխանեցնել) Վանաձոր համայնք, գյուղ Դարպաս 06-033-0220-0111 կադաստրային ծածկագրով գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, 10․63200 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական նշանակության վարելահողի, համաձայն Վանաձոր համայնքի  05․03․2025 թվականի ավագանու  ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու  մասին թիվ 7-Լ որոշման  /գլխավոր հատակագծերի/։ Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։»։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.23 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner