Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 924
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2025 թվականի N 924

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 23 ՀՈՒՆՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 146 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմքը ընդունելով Սեյրան Սուրենի Սիմոնյանի 07․03․2025 թվականի թիվ 02/3255 դիմումը, 21․02․2025 թվականին տրված ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին  թիվ Կ-21022025-06-0179 որոշումը, 23 հունվարի 2025 թվականի Վանաձոր համայնքի ղեկավարի թիվ 146 որոշումը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված հատակագծերը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` որոշում եմ.

Վանաձոր համայնքի ղեկավարի 23 հունվարի 2025 թվականի «Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 12/5գ հասցեում գտնվող, Սեյրան Սուրենի Սիմոնյանին վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի վարձավճարի չափը փոխելու, նոր վարձավճար սահմանելու և վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին» թիվ 146 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներ և փոփոխությունը․

1․ Վերնագիրը «երկարաձգելու» բառից հետո լրացնել «հողամասի ճշտված սահմանները հաստատելու» բառերով։

2․ Որոշման նախաբանը «ենթակետով» բառից հետո լրացնել «ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով» բառերով։

3․ Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1-ին կետով․

«1․ Հաստատել Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 12/5գ հասցեում գտնվող Սեյրան Սուրենի Սիմոնյանին վարձակալության իրավունքով պատկանող 0․002205 հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։»։

4․ Որոշման մեջ «1, 2, 3» կետերը կարդալ որպես «2, 3, 4» կետեր։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.25 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner