Հիմք ընդունելով Քրիստինա Սամվելի Աբգարյանի 31․03․2025 թվականի թիվ 02/4467 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23072024-06-0026 վկայականը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագծերը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով` որոշում եմ.
1․ Տարանջատել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Աղայան փողոց 95/5 հասցեում գտնվող Քրիստինա Սամվելի Աբգարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը՝ համաձայն «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿ» ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի։
2. Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Աղայան փողոց 95/5 հասցեում գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ․
ա․ 1․05459հա մակերեսով հողամասին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Շինարարների փողոց, 23/1 հողամաս։
բ․ 0․1հա մակերեսով հողամասին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Շինարարների փողոց, 23/2 հողամաս։