Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2356
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2024 թվականի N 2356

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՓՈՂՈՑ 3-14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ 29 ՕԳՈՍՏՈՍԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 2007 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արմիկ Նապոլեոնի Հակոբյանի  26.07․2024 թվականի թիվ 02/12838 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 28102014-06-0028 վկայականը, , Վանաձորի քաղաքապետի  22 հոկտեմբերի 2004 թվականի թիվ 433 պայմանագիրը և 23 հոկտեմբերի 2014 թվականի 196 համաձայնագիրը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 14.05.2015թ. թիվ 588-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով՝ որոշում եմ. 

1. Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոց 3-14   հասցեում  գտնվող 19.4 քմ մակերեսով ավտոտնակի զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 0․00194 հա մակերեսով հողատարածքի  վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև  2034 թվականի հուլիսի  1-ը: 

2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Արմիկ Նապոլեոնի Հակոբյանի հետ  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 19.4 քմ մակերեսով  ավտոտնակի զբաղեցրած 19.4 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր՝ վարձավճարի չափը 19.4 քմ մակերեսով  հողամասի  համար սահմանելով ամսական 233 /երկու հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ։

 3. Չեղյալ համարել 29 օգոստոսի 2024 թվականի «Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոց 3-14 հասցեում գտնվող հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին» թիվ 2007 որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.47 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner