Հիմք ընդունելով Դիանիս Սեյրանի Գալուստյանի 26․01․2024 թվականի թիվ 02/1730 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06062023-06-0049 վկայականը, «Արսեն Իսահակյան Ռուդիկի» ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագիծը և բնութագիրը,անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ.
1. Տարանջատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Ֆիդայիների փողոց 73/2 հասցեում գտնվող Դիանիս Սեյրանի Գալուստյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը և դրա վրա գտնվող բնակելի նշանակության շինությունները՝ համաձայն «Արսեն Իսահակյան Ռուդիկի » ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի
2. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Ֆիդայինների փողոց 73/2 հասցեում գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ
ա․ 0․047960+0․016780։2=0․056350 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 365․87 քմ բնակելի նշանակության շինությունների փոստային հասցեն՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք. Ֆիդայիների փողոց, 73/2 բնակելի տուն։
բ․ 0․011490+0․016780։2=0․019880 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 150․86 քմ բնակելի նշանակության շինությունների փոստային հասցեն՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք. Ֆիդայիների փողոց, 73/3 բնակելի տուն։
3․ 0․016780 հա հողամասը գտնվում է ընդհանուր օգտագործման տակ երկու տնատիրությունների միջև։