Հիմք ընդունելով Հռիփսիմե Խաչիկի Հարությունյանի 04․07․2023 թվականի թիվ 02/11165 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20112012-06-0339 վկայականը, 02․11․2012 թվականի հողատարածքի վարձակալության իրավունքի առուվաճառքի թիվ 5771 պայմանագիրը, Վանաձոր համայնքի ավագանու 13․05․2024 թվականի թիվ 28 (կետ՝ 12) որոշումը ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով և 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ որոշում եմ.
1. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ-4 թիվ 56/4-1 հասցեում գտնվող Հռիփսիմե Խաչիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 29․0քմ մակերեսով հողամասը, հողի կադաստրային արժեքով՝ 128820 (հարյուր քսանութ հազար ութ հարյուր քսան) ՀՀ դրամով, նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Հռիփսիմե Խաչիկի Հարությունյանին:
2. Վանաձորի համայնքի ղեկավարին՝ Հռիփսիմե Խաչիկի Հարությունյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 29․0քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը: