Հիմք ընդունելով Արայիկ Սուրենի Մքոյանի 15․04․2025 թվականի թիվ 02/5274 դիմումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 24․09․2024 թվականի թիվ 2211 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով որոշում եմ.
Վանաձոր համայքի ղեկավարի 24 սեպտեմբերի 2024 թվականի «Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց թիվ 14ա հասցեում գտնվող, Արայիկ Սուրենի Մքոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինությունը օրինականացնելու, հողամասի ճշտված սահմանները հաստատելու և նոր փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 2211 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1. Որոշման 4-րդ կետում «14/» թվերը փոխարինել «14/5» թվերով։