Հիմք ընդունելով Սուրեն Մարատի Գալոյանի լիազորված անձ՝ Արմեն Արարատի Շամիրյանի 29.01.2021 թվականի թիվ 02/1479 դիմումի, 26.09.2023 թվականին տրված թիվ 5566 լիազորագիրը (նոտարական ակտի կոդ: 843-20230926-90-7326270) Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24032025-06-0051 վկայականը, 13․05․2024թ․․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 31 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք Գ․ՆԺդեհի փողոց 7/3 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 23.8քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 21.42քմ) մակերեսով ավտոտնակը 61880 (վաթսունմեկ հազար ութ հարյուր ութսուն) ՀՀ դրամ և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 23.8քմ մակերեսով հողամասը 107680 (հարյուր յոթ հազար վեց հարյուր ութսուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Սուրեն Մարատի Գալոյանին:
2․ Վանաձոր համայնքի ղեկավարին` Սուրեն Մարատի Գալոյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։