Հիմք ընդունելով Լևոն Վազգենի Բարոյանի 17.02.2025թ. թիվ 02/2251 դիմումը, 06․03․1975թ. տրված գույքային թերթը, 24․06․2024 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 4470 /նոտարական ակտի կոդ։ 763-20240624-84-8061620/ և թիվ 4471 /նոտարական ակտի կոդ։ 763-20240621-84-8058936/ վկայագրերը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 20.03.2025թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-56/25/Ի եզրակացությունը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման /227014/ քաղվածքը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Ավետիսյան փողոց 37 (պայմանական) հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 193․5 և դրանի կից 34․2քմ մակերեսներով հողամասերը, դրա վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1961-1999թթ-ին, դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 227․7քմ:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Լևոն Վազգենի Բարոյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Ավետիսյան փողոց թիվ 37 (պայմանական) հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 193․5քմ մակերեսով հողամասին կից 34․2քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
2. Ճանաչել Լևոն Վազգենի Բարոյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Ավետիսյան փողոց թիվ 37 (պայմանական) հասցեի 227․7քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ։
3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Ավետիսյան փողոց թիվ 37 (պայմանական) հասցեում գտնվող գույքին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք Վանաձոր ք., Ա․ Ավետիսյան փողոց, 37 բնակելի տուն: