Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 144
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2385
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2024 թվականի N 2385

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԳՐ․ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՓՈՂՈՑ 16/1-1 ԵՎ Կ․ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑ 16-7 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՐԴԱՆ ԱՄԱՍԻԱՅԻ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՄԵԿ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ԳՐ․ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՓՈՂՈՑ 16/1-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՀԵՍՏԱՆՈՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վարդան Ամասիայի Ծատուրյանի դիմումը,    անշարժ գույքի նկատմամբ  իրավունքների պետական գրանցման 17122013-06-0026 և 12012022-06-0014 վկայականները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման  քաղվածքը, «Գասպար Վեքիլյան » ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագծերը, շինությունների  բնութագիրը, 25․12․2023 թվականի թիվ 114 ավարտական ակտը /շահագործման թույլտվություն/, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 2-ի թիվ 88 և ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշումներով՝ որոշում եմ.

 1․Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Գր․ Լուսավորչի փողոց 16/1-1 հասցեում գտնվող 21․37քմ մակերեսով արհեստանոցի օգտագործման նպատակը փոխել հասարակական սպասարկման օբյեկտի։ 

2․ Միավորել Վանաձոր համանքի Վանաձոր քաղաքի, Գր․ Լուսավորչի  փողոց 16/1-1 և Կ․ Դեմիրճյան  փողոց 16/1-1 հասցեներում գտնվող,Վարդան Ամասիայի Ծատուրյանին սեփականության իրավունքով պատկանող 0․00186 հա ընդհանուր մակերեսով  հողամասը և 38․27 քմ  ընդհանուր մակերեսով շինությունները` համաձայն «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի  կողմից տրված հատակագծի:

3 Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Կ․ Դեմիրճյան փողոց , 16/26 հասարակական սպասարկման օբյեկտ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.53 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner