Այսօր: Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1314
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հուլիսի 2026 թվականի N 1314

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ, ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1/30Գ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԱՄՎԵԼ ԿՈՏԻԿԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՌԻ-1 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սամվել Կոտիկի Ղարիբյանի 08.01.2024 թվականի թիվ 02/270 դիմումը, 05․03․2025 թվականի ավագանու  ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու  մասին թիվ 7-Լ որոշմանը,15.06.2026 թվականին տրված թիվ 3271 հայտարարությունը (նոտարական ակտի կոդ: 843-20260615-66-10191110), 15.06.2026 թվականին տրված թիվ 3270 հայտարարությունը (նոտարական ակտի կոդ: 843-20260615-66-10191248), 15.06.2026 թվականին տրված թիվ 3269 հայտարարությունը (նոտարական ակտի կոդ: 843-20260615-66-10190667), Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1894548 վկայականը, 13.05․2024թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 31 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ  հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ  օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14  մասերով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով` որոշում եմ.

1. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոց թիվ 1/30գ հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 24.6 ընդհանուր մակերեսով ավտոտնակը  48440 (քառասունութ հազար չորս հարյուր  քառասուն) ՀՀ դրամ և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 25.0քմ մակերեսով հողամասը 111050 (հարյուր  տասնմեկ հազար հիսուն) ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Սամվել Կոտիկի Ղարիբյանին:

2.Փոխել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք Տիգրանյան փողոց թիվ 1/30գ հասցեում գտնվող 0.0025հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից բնակելի կառուցապատման հողերի։

3. Հաստատել ըստ Լոռի-1 միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթի՝ Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոց թիվ 1/30գ հասցեում (հողամասի ծածկագիր: 06-001-0285-0062 գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 0.0025 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը Վանաձոր համայնքի  05․03․2025 թվականի ավագանու  ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու  մասին թիվ 7-Լ որոշմանը, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12․08․2024 թվականին տրված թիվ 2-14 դրական եզրակացությանը և հաստատել որպես բնակավայրերի նպատակային նշանակության հողեր, գործառնական նշանակությունը՝  բնակելի կառուցապատման հողեր։

4. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոց թիվ 1/30գ հասցեում գտնվող ավտոտնակին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք,  Ն․ Տիգրանյան փողոց, 3/1 ավտոտնակ։

5․ Վանաձոր համայնքի ղեկավարին` Սամվել Կոտիկի Ղարիբյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի, և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.42 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner