Հիմք ընդունելով Ժիլբերտ Սամսոնի Զարգարյանի 18.03.2024թվականի թիվ 02/5293 դիմումը,Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10022025-06-0006 վկայականը, 13․05․2024թ․․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 31 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր քաղաքի Վ. Համբարձումյան փողոց 15/1 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 24.3 քմ ընդհանուր արտաքին մակերեսով (ներքին մակերես՝ 23.76քմ) ավտոտնակը 47850 (քառասունյոթ հազար ութ հարյուր հիսուն) ՀՀ դրամ և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 21.0քմ մակերեսով հողամասը 93280 (իննսուներեք հազար երկու հարյուր ութսուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Ժիլբերտ Սամսոնի Զարգարյանին:
2․ Վանաձոր համայնքի ղեկավարին` Ժիլբերտ Սամսոնի Զարգարյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։