Հիմք ընդունելով Ռուզաննա Նավիկի Սահակյանի (ծնված՝ 18․09․1963թ․) 02․05.2025թ. թիվ 02/6031 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, 02․07․2025 թվականի թիվ 4144 հայտարարությունը (նոտարական ակտի կոդ։ 763-20250702-66-9150770), 02․07․2025 թվականի թիվ 4139 հայտարարությունը (նոտարական ակտի կոդ։ 763-20250702-66-9150331), 02․07․2025 թվականի թիվ 4140 հայտարարությունը (նոտարական ակտի կոդ։ 763-20250702-66-9150390), «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 16․06.2025թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 148/ 25Ի եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոց թիվ 112 (պայմանական) հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 247․36քմ մակերեսով հողամասը, դրա վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1992թ-ին, դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 247․36քմ:
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Ռուզաննա Նավիկի Սահակյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոց թիվ 112 (պայմանական) հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 247․36քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ, համաձայն՝ «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված շինությունների բնութագրի։
2. Փոխել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոց թիվ 112 (պայմանական) հասցեում գտնվող 0․024736 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը այլ հողերից՝ բնակելի կառուցապատման հողերի:
3. Հաստատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոց թիվ 112 (պայմանական) հասցեում գտնվող 0․024736 հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի: Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Ա․ Իսահակյան փողոց, 3-րդ նրբանցք, 4 բնակելի տուն: