Հիմք ընդունելով Աննա Հովհաննեսի Բարսեղյանի 13․01․2025 թվականի թիվ 02/402 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26082020-06-0010 և 12012016-06-0006 վկայականները, 18․08․2020 թվականին տրված հողամասի վարձակալության իրավունքի առուվաճառքի թիվ 1484 պայմանագիրը (Նոտարական ակտի կոդ։ 775-20200818-121-4673331), անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, 28․12․2015 թվականին տրված հողատարածքի վարձակալության թիվ 296 պայմանագիրը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 14.05.2015թ. թիվ 588-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1.Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոց 56-5 հասցեում գտնվող 20․0քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 15.01.2035 թվականը։
2. Վանաձորի համայնք ղեկավարին՝ Աննա Հովհաննեսի Բարսեղյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 20․0քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր, վարձավճարի չափը 1․0քմ մակերեսով հողամասի համար սահմանելով 24/քսանչորս/ ՀՀ դրամ, 20․0քմ ընդհանուր մակերեսով հողամասի համար ամսական` 480 /չորս հարյուր ութսուն/ ՀՀ դրամ, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։
3. Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոց 56-5 հասցեում գտնվող հողամասին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Մոսկովյան փողոց, 56/6 հողամաս։