Հիմք ընդունելով Մարինե Սամվելի Գալստյանի 04․04․2024թ․ թիվ 02/6495 դիմումը, Վանաձոր համայնքի ավագանու 2018 թվականի մայիսի 30-ի «Մարինե Գալստյանին վարձակալությամբ տարածք հանձնելու մասին» թիվ 63 որոշումը, 2018 թվականի հունիսի 21-ի «Անշարժ գույքի վարձակալության» թիվ 2186 պայմանագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Վանաձոր համայնքի ավագանին որոշում է․
1․ Վանաձոր համայնքի ղեկավարի և Մարինե Գալստյանի միջև 2018 թվականի հունիսի 21-ի «Անշարժ գույքի վարձակալության» թիվ 2186 պայմանագիրի ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, վարձավճարի չափ սահմանելով 1քմ-ի համար ամսական՝ 1200/մեկ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ։
2․ Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Մարինե Գալստյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր։