Այսօր: Ուրբաթ, 23 Մայիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 302
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1208
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2025 թվականի N 1208

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ, ՔԱՂԱՔ ՎԱՆԱՁՈՐ ՏԱՎՐՈՍ (ՆԱԽԿԻՆ ԺԴԱՆՈՎ) ԹԱՂԱՄԱՍ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 21 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՄՎԵԼ ՎՈԼՈԴՅԱՅԻ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Անի Սամվելի Զաքարյանի 06.02.2025թ. թիվ 02/1760 դիմումը,ով հանդիսանում է Սամվել Վոլոդյայի Զաքարյանի (ծնված՝ 24․12․1961թ․) լիազորված անձը, 20․12․2023թ․ տրված թիվ 7827 լիազորագիրը  (նոտարական ակտի կոդ։ 843-20231220-90-7568506), 15.02.1989թ․ տրված տեխնիկական անձնագիրը, 28․11․1964թ․ տրված գույքային թերթը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 10.04.2025թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-81/25 Ի եզրակացությունը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման /220368/ քաղվածքը, «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, ՀՀ արդարադատության նախարարության «ԼՈՌՈՒ ՄԱՐԶ» նոտարական տարածքի նոտար Բաբկեն Բորիսի Մխիթարյանի թիվ 7208 նոտարական ակտը (նոտարական ակտի կոդ։ 843-20241227-216-8651119), 27․12․2024 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 7210 (նոտարական ակտի կոդ։ 843-20241124-84-8545796) և թիվ 7212 (նոտարական ակտի կոդ։ 843-20241124-84-8545793) վկայագրերը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 01․12․2023թ․ տրված հաշվառման  (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2023T5TVNJ) ,  և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) թաղամաս, 1-ին փողոց 1- ին նրբանցք թիվ  21 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 587․8քմ և դրան կից 223․5քմ մակերեսներով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1959-1999թթ-ին, դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 811․3քմ:

Ղեկավարվելով 10.06.2008թ. ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.

1. Ճանաչել Սամվել Վոլոդյայի Զաքարյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) թաղամաս, 1 փողոց 1- ին նրբանցք թիվ  21 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 587․8քմ մակերեսով հողամասին կից 223․5քմ մակերեսով հողամասի նկատմամբ։

2․ Ճանաչել Սամվել Վոլոդյայի Զաքարյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի  Վանաձոր քաղաքի  Տավրոս (նախկին Ժդանով) թաղամաս, 1-ին փողոց 1- ին նրբանցք թիվ  21 հասցեի 811․3քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ։

3. ․Հաստատել Վանաձոր համայնք,  Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) թաղամաս, 1-ին փողոց 1- ին նրբանցք թիվ  21 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած  0․08113 հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերի, հողամասի սահմանները  որոշվում են  համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

 4. Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի  Տավրոս (նախկին Ժդանով) թաղամաս, 1-ին փողոց 1- ին նրբանցք թիվ  21 հասցեում գտնվող գույքին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք Վանաձոր ք., Տավրոս թաղամասի 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 21 բնակելի տուն:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.89 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner