Հիմք ընդունելով Ալվարդ Սիմոնի Շուշանյանի 29․05․2023 թվականի թիվ 02/8604 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25122024-06-0008 վկայականը, 29․11․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 46 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոց 15/36 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 18․7քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 17․05քմ) ավտոտնակը 36830 (երեսունվեց հազար ութ հարյուր երեսուն) ՀՀ դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 18․7քմ մակերեսով հողամասը 83070 (ութսուներեք հազար յոթանասուն) ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Ալվարդ Սիմոնի Շուշանյանին :
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Ալվարդ Սիմոնի Շուշանյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։