Հիմք ընդունելով Սաշա Սողոմոնի Ավետիսյանի 06․10․2023 թվականի թիվ 02/17269 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 28112024-06-0001 և Սաշա Սողոմոնի Ավետիսյանին անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19082020-06-0027 , վկայականները, Վանաձոր համայնքի ավագանու 29 նոյեմբերի 2023 թվականի թիվ 47 որոշումը , ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 8-րդ կետերով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և ՀՀ կառավարության 26.05.2016թ. թիվ 550-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Գ․ Նժդեհի փողոց 34/10 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 144․2 քմ մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 28112024-06-0001 վկայականի, հողի կադաստրային արժեքով` 1516090 / մեկ միլիոն հինգ հարյուր տասնվեց հազար իննսուն) ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Սաշա Սողոմոնի Ավետիսյանին՝ ավտոտնակ և մառանի ընդլայնման նպատակով:
2 . Վանաձորի համայնքի ղեկավարին՝ Սաշա Սողոմոնի Ավետիսյանին հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 144․2 քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ համայնքի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը: