Հիմք ընդունելով անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը /229193/, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով` որոշում եմ.
1․ Փոխել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող (կադաստրային ծածկագիր 06-001-0463-0101-ից) 0․015305 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ այլ հողերից՝ բնակելի կառուցապատման հողերի:
2․Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող 0․0780 հա մակերեսով հողամասին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Ֆիդայիների փողոց, 86/1 հողամաս: