Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 409
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1657
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2025 թվականի N 1657

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ԳՅՈՒՂ ՇԱՀՈՒՄՅԱՆ (ՀՈՂԱՄԱՍԻ ԾԱԾԿԱԳԻՐ: 06-084-0201-0043) ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՐԻԳՈՐԻ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՂՂԵԼՈՒ, ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գրիգորի Վլադիմիրի Գրիգորյանի 24.10.2024թ. թիվ 02/17951 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ  սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1718900 վկայականը, Լոռու մարզի Շահումյան համայնքում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 25041991 թվականի թիվ 08 որոշումը, 13․06․2025թ․ տրված թիվ 01/4843 ճշգրտված քաղվածքը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 14․10․2024թ․ տրված գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-14102024-06-0374 տեղեկանքը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման /234927/ քաղվածքը, «ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ» ԱՁ-ի կողմից 30․04․2025թ․ տրված եզրակացությունը, Վանաձոր համայնքի 05․03․2025 թվականի ավագանու  ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու  մասին թիվ 7-Լ որոշումը  /գլխավոր հատակագիծ/, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ  օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14  մասերով, ՀՀ  կառավարության 29 դեկտեմբերի 2011թ. 1920-Ն որոշման N1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ մասով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշման 41-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով` որոշում եմ.

1․ ՈՒղղել ու համապատասխանեցնել Վանաձոր համայնքի Լոռու մարզ Գյուղ Շահումյան  (հողամասի ծածկագիր։ 06-084-0201-0043) հասցեում գտնվող, Գրիգորի Վլադիմիրի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, 0.2876հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը համաձայն Լոռու մարզի Շահումյան համայնքում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 25041991 թվականի թիվ 08 որոշման,  13․06․2025թ․ տրված թիվ 01/4843 ճշգրտված քաղվածքի, Վանաձոր համայնքի  05․03․2025 թվականի ավագանու  ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին թիվ 7-Լ որոշման /գլխավոր հատակագիծ/, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 14․10․2024թ․ տրված գույքի առանձին որոկական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-14102024-06-0374 տեղեկանքի և հաստատել որպես բնակավայրերի նպատակային նշանակության հողեր, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողեր ։  

2. Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը համապատասխանում է Վանաձոր համայնքի  05․03․2025 թվականի ավագանու  ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու  մասին թիվ 7-Լ որոշմանը /գլխավոր հատակագիծ/, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 14․10․2024թ․ տրված գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-14102024-06-0374 տեղեկանքին,  Լոռու մարզի Շահումյան համայնքում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 25041991 թվականի թիվ 08 որոշմանը, 13․06․2025թ․ տրված թիվ 01/4843 ճշգրտված քաղվածքին և ենթակա է գրանցման որպես բնակավայրերի  նպատակային նշանակության՝ գործառնական նշանակությունը՝  բնակելի կառուցապատման հողամաս։

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, գյուղ Շահումյան, Դիլիջանի խճուղի, 4-րդ փակուղի, 9 հողամաս։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(46.03 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner