Հիմք ընդունելով Վարդան Շալիկոյի Սարգսյանի 08.12․2023թ․ թիվ 02/21839 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04072026-06-0002 վկայականը, 13․05․2024թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 31 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Վ․ Համբարձումյան փողոց, 7/3 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 24.02քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես՝ 21.55քմ) ավտոտնակը 47300 (քառասունյոթ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 28.55քմ մակերեսով հողամասը 126820 (հարյուր քսանվեց հազար ութ հարյուր քսան) ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Վարդան Շալիկոյի Սարգսյանին:
2․ Վանաձոր համայնքի ղեկավարին` Վարդան Շալիկոյի Սարգսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։