Այսօր: Հինգշաբթի, 17 Ապրիլի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 381
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 843
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 ապրիլի 2025 թվականի N 843

ԱՎԵՏԻՔ ԱԲՈՎԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի արձանագրության և զեկուցագրի հիման վրա 2025 թվականի մարտի 14-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ: 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի կողմից 14 մարտի 2025 թվականին կազմված արձանագրության և զեկուցագրի համաձայն՝ Ավետիք Աբովի Ավետիսյանը 2025 թվականին իրականացրել է առանց թույլտվության բացօթյա առևտուր, որը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք է: 

2025 թվականի մարտի 14-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2025 թվականի ապրիլի 04-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և ներկայացել է վարչական վարույթի լսումներին:

Վարչական վարույթի լսումներին Ավետիք Աբովի Ավետիսյանը հայտնեց, որ աշխատանք չունի և միրգ է առաքում, որպեսզի հորեղբոր տղան՝ Ռազմիկ Արայիկի Գրիգորյանը վաճառի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 63 շենքի տարածքում, որի համար չունեն համապատասխան թույլտվություն և կրկին պնդեց, որ ինքը բացօթյա առևտրով չի զբաղվում։ Ռազմիկ Արայիկի Գրիգորյանը հայտնեց, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 63 շենքի տարածքում զբաղվում է բացօթյա առևտրով և դրա համար չունի թույլտվություն։ 

2025 թվականի ապրիլի 08-ին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի կողմից տրված զեկուցագրի համաձայն Ավետիք Աբովի Ավետիսյանի նկատմամբ վարչական ակտ ընդունելու վերաբերյալ գործի մեջ նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Պարզվել է, որ իրավախախտը Ռազմիկ Արայիկի Գրիգորյանն է։ 

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետով 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 30-րդ, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝

ՈՐՈՇՈՒՄ

1. 14.03.2025 թվականին Ավետիք Աբովի Ավետսիյանի  նկատմամբ  վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարճել՝  օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով  վարչական ակտի ընդունման անհրաժեշտության վերացման պատճառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը հանձնված (պատշաճ ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Վանաձոր համայնքի ղեկավարին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.53 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner