Այսօր: Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N ՃՔ
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ ՃՔ


Զեկ. ՍՈՒՐԵՆ ԱԲՈՎՅԱՆ

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները՝ Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ մասերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման թիվ 1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ մասով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

ա) Նարեկացու փողոց 12 հասցեում համայնքի սեփականություն հանդիսացող 06-001-0316-0059 և 06-001-0316-0069 կադաստրային ծածկագրերից առանձնացված 0.07971հա մակերեսով հողատեսք արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության արտադրական գործառնական նշանակության հողերից փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի թվին:
բ) Մարգարյան փողոց 2 արտադրամաս հասցեում 06-001-0284-0024 ծածկագրի տակ գտնվող S=0.30954հա հողատեսք արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության արտադրական գործառնական նշանակության հողերից փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի թվին:
գ) Զ.Անդրանիկի 1-ին նրբանացք 10/4 հասցեում, համայնքի սեփականություն հանդիսացող 06-001-0603-0012 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.01173հա մակերեսով հողատեսք հատուկ պահպանվող տարածքների հողեր նպատակային նշանակության հանգստի համար նախատեսված /մարզային համալիր/ գործառնական նշանակության հողերից փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի թվին:
դ) Բաղրամյան պողոտա թիվ 93/2 կիսակառույց շենք հասցեում 06-001-3806-0004 ծածկագրի տակ գտնվող S=0.2409հա մակերեսով հողատեսք արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական գործառնական նշանակության հողերի թվին:
ե) Վանաձոր համայնքի Հակոբյան փողոց թիվ 2/1 հասցեում գտնվող «Մելլաթ բանկ» ՓԲ ընկերության սեփականություն հանդիսացող 06-001-0609-0003 ծածկագրով առանձնացված S=0.89հա մակերեսով հողատեսք արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության արտադրական գործառնական նշանակության հողերից փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի թվին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱԲՈՎՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner