Հիմք ընդունելով Սերգեյ Մամիկոնի Արզումանյանի 20․10․2023 թվականի թիվ 18245 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13052025-06-0021 վկայականը, 13․05․2024թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 31 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Գ․ Լուսավորչի փողոց 38/2 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 22․52քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 21․13քմ) ավտոտնակը 84930 (ութսունչորս հազար ինը հարյուր երեսուն) ՀՀ դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 22․52քմ մակերեսով հողամասը 560500 (հինգ հարյուր վաթսուն հազար հինգ հարյուր) ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Սերգեյ Մամիկոնի Արզումանյանին:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Սերգեյ Մամիկոնի Արզումանյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։