Հիմք ընդունելով Համազասպ Յուրիկի Միսկարյանի 03․06.2025 թվականի թիվ 02/7596 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23112020-06-0001 վկայականը, 09․06.2020 թվականի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 1349 պայմանագիրը (նոտարական ակտի կոդ։ 594-20200609-109-4576306), 03 հունիսի 2020 թվականի Վանաձորի համայնքի ղեկավարի թիվ 1116 որոշումը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 28.03.2013թ. թիվ 276-Ն որոշմամբ` որոշում եմ.
1. Վանաձոր համայնք, քաղաք Վանաձոր Մոսկովյան փողոց 56-1/6 հասցեում գտնվող 16․04 քմ մակերեսով տաղավարի և 20․0 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը երկարաձգել մինչև՝ 03․06․2030 թվականը։
2. Վանաձորի համայնքի ղեկավարին` Համազասպ Յուրիկի Միսկարյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 16․04 քմ մակերեսով տաղավարի և 20․0 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր՝ 1․0 քմ մակերեսով տաղավարի համար վճարի չափը ամսական սահմանելով 800 (ութ հարյուր) ՀՀ դրամ, և 1․0 քմ մակերեսով հողամասի համար վճարի չափը ամսական սահմանելով 800 (ութ հարյուր) ՀՀ դրամ, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը: