Այսօր: Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 467
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1244
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հունիսի 2025 թվականի N 1244

ՀԱՄԱՅՆՔ ՎԱՆԱՁՈՐ, ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՐՈՆ-4 ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 06-001-0105-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 08 ՄԱՅԻՍԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1081 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 27/05/2025 թվականին տրված գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-27052025-06-0155 որոշումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման  քաղվածքը և 05032025 թվականի Վանաձոր համայնքի  ավագանու թիվ 7-Լ որոշմամբ հաստատված ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը,  ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12082024 թվականին տրված թիվ  2-14 դրական եզրակացությունը,  ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ  օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14  մասերով, ՀՀ  կառավարության 29 դեկտեմբերի 2011թ. 1920-Ն որոշման N1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ մասով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով`որոշում եմ. 

1․Համապատասխանեցնել Վանաձոր համայնքի, Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասում գտնվող, 06-001-0105-0001  կադաստրային ծածկագրով, 200  հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի  հողերից՝  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման  հողերից՝ արդյունաբերական օբյեկտների հողերի՝ համաձայն Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի։

2․ Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը համապատասխանում է Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծին և բավարում է ՀՀ կառավարության 02.04.2015թ.-ի թիվ 412-Ն որոշման 1-ին կետի ը. ենթակետի պահանջները և ենթակա է գրանցման որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության՝ գործառնական նշանակությունը  արդյունաբերական օբյեկտների հողամաս։

3․ Վանաձոր համայնքի, Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասում գտնվող, 06-001-0105-0001  կադաստրային ծածկագրով, 200  հա մակերեսով հողամասին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Տարոն-4 թաղամաս, 43/1 հողամաս։

4․ Վանաձոր համայնքի ղեկավարի 08 մայիսի 2025 թվականի թիվ 1081 որոշման հավելվածը փոխարինել Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված նոր հավելվածով։

5․ Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ղեկավարի  08 մայիսի 2025 թվականի «Համայնք Վանաձոր, Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասերում գտնվող, 06-001-0105-0001 կադաստրային ծածկագրով հողամասին փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 1081 որոշումը։

 


 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.52 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner