Հիմք ընդունել Հասմիկ Վազգենի Փիլոսյանի լիազորված անձ` Վազգեն Արմենակի Փիլոսյանի, Անդրանիկ Վանիկի Փիլոսյանի լիազորված անձ` Լիանա Ռուբիկի Արզումանյանի և Վարդան Վոլոդյայի Փիլոսյանի լիազորված անձ` Գեորգի Վիլիկի Մուրադյանի 13․08․2024 թվականի թիվ 02/13808 դիմումը, 17․07․2024 թվականին տրված թիվ 4617 լիազորագիրը /նոտարական ակտի կոդ։ 594-20240717-90-8140002/, 27․06․2024 թվականին տրված թիվ 5707 լիազորագիրը /նոտարական ակտի կոդ։ /594-20240813-67-8227792/ և 29․06․2024 թվականին տրված թիվ 4739 լիազորագիրը /նոտարական ակտի կոդ։ /594-20240719-67-8150020/, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագիծը և շինությունների բնութագիրը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ.
1․ Տարանջատել Վանաձոր համայնքի, Վանաձոր քաղաքի, Լազյան փողոց 32/3 հասցեում գտնվող Հասմիկ Վազգենի Փիլոսյանին, Անդրանիկ Վանիկի Փիլոսյանին և Վարդան Վոլոդյայի Փիլոսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասը և բնակելի նշանակության շինությունները՝ համաձայն «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿ» ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 , 2 և թիվ 3 հատակագծերի․
2․ Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Լազյան 32/3 հասցեում գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ.
ա․ 0․0365հա մակերեսներով հողամասի վրա գտնվող 129․36քմ մակերեսով բնակելի նշանակության շինությունների փոստային հասցեն՝ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք,, Ս․ Լազյան փողոց, 32/9 բնակելի տուն։
բ․ 0․0193հա մակերեսներով հողամասի վրա գտնվող 161․99քմ մակերեսով բնակելի նշանակության շինությունների փոստային հասցեն՝ Ս․ Լազյան փողոց, 32/10 բնակելի տուն։
գ․ 0․0078հա մակերեսներով հողամասի վրա գտնվող 79․40քմ մակերեսով բնակելի նշանակության շինությունների փոստային հասցեն՝ Ս․ Լազյան փողոց, 32/11 բնակելի տուն։