Այսօր: Ուրբաթ, 31 Հունվարի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 308
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 222
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2025 թվականի N 222

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՎՐՈՍ (ՆԱԽԿԻՆ ԺԴԱՆՈՎ ԹԱՂ.) 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 24 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՅՈՄ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արտյոմ Սերյոժայի Այվազյանի (ծնված՝ 26․01․1985թ.), 18․01․2024թ. թիվ 02/1192 դիմումը, 01․03․1989 թվականին տրված տեխնիկական անձնագիրը, 12․12․2023 թվականին տրված թիվ 7062 (նոտարական ակտի կոդ։ 741-20231211-84-7540294) և թիվ 7065  (նոտարական ակտի կոդ: 741-20231211-84-7542204) ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 18․11.2024թ. տրված շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի մասին թիվ ՎՆ1-353/24 Ի եզրակացությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 27.12.2023 թվականին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2023UEXYVS), «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը։ Բնակելի տունը կառուցվել է 1965-1994թթ.-ին, դրա կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ օրինական հողամասի մակերեսը փաստացի կազմում է 744․6քմ։ Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 190-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.

1․Հաստատել Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի, Տավրոս (նախկին Ժդանով թաղ.) 1-ին փողոց թիվ 24 հասցեում գտնվող 0․07446հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները` համաձայն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից հաստատված հատակագծի:

2․ Ճանաչել Արտյոմ Սերյոժայի Այվազյանի սեփականության իրավունքը՝ մինչև 2001թ. մայիսի 15-ը   Վանաձոր քաղաքի, Տավրոս (նախկին Ժդանով թաղ.) 1-ին փողոց թիվ 24  հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,07446հա մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:

3․ Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4․Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք Վանաձոր ք., Տավրոս թաղամասի 1-ին փողոց, 24 բնակելի տուն։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(16.56 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner