Հիմք ընդունելով Կամո Ռուբիկի Օդաբաշյանի (ծնված՝ 04․09․1963թ․) լիազորված անձ Ռուբիկ Ռաժդենի Օդաբաշյանի 31․10․2024 թ․ թիվ 02/18379 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 20․05․97թ. տրված սեփականության վկայագիրը, 18․10․2024թ․ թիվ 77АД8208090 (նոտարական ակտի կոդ։ 763-20241030-67-8476169) ռուսերենից հայերեն թարգմանված թիվ 8203 լիազորագիրը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-Ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագիծը և շինությունների բնութագիրը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 27․11․2024թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-361/24Ի եզրակացությունը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) 12-րդ փողոց թիվ 14 հասցեում կառուցած բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 745․0քմ և կից 24․38քմ մակերեսով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1955-1985թթ., բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 769․38քմ:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 16-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Կամո Ռուբիկի Օդաբաշյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) 12-րդ փողոց թիվ 14 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 745․0քմ մակերեսով հողամասին կից 24․38քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
2. Ճանաչել Կամո Ռուբիկի Օդաբաշյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) 12-րդ փողոց թիվ 14 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 769․38քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:
3. Հաստատել Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) 12-րդ փողոց թիվ 14 հասցեում գտնվող 0․076938 հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի, Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Տավրոս թաղամաի 12-րդ փողոց, 14/1 բնակելի տուն: