Հիմք ընդունելով Գեորգի Արտուշի Թադևոսյանի լիազորված անձ՝ Արտյոմ Սարգսի Մանյանի 31․01․2024 թվականի թիվ 02/2127 դիմումը, 05․09․2023 թվականի թիվ 6500 լիազորագիրը ,/ նոտարական ակտի կոդ։ 431-20230905-90-7264268/, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30122024-06-0072 վկայականը, Գեորգի Արտուշի Թադևոսյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 31102018-06-0040 վկայականը ,Վանաձոր համայնքի ավագանու 13 մայիսի 2024 թվականի թիվ 28 որոշումը /92/, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 8-րդ կետերով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և ՀՀ կառավարության 26.05.2016թ. թիվ 550-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Պ․ Պռոշյան փողոց 11/5 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 760․2 քմ մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30122024-06-0072 վկայականը, հողի կադաստրային արժեքով՝ 3376657 / երեք միլիոն երեք հարյուր յոթանասունվեց հազար վեց հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Գեորգի Արտուշի Թադևոսյանին բնակելի տան ընդլայնման նպատակով:
2. Վանաձորի համայնքի ղեկավարին՝ Գեորգի Արտուշի Թադևոսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 760․2 քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ համայնքի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը: