Հիմք ընդունելով Ելենա Աշոտի Սարգսյանի 14․10․2024թ. թիվ 02/17229 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03062019-06-0022 վկայականը, 22․10․2024թ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ ՎՆ 1-335/24 Ի եզրակացությունը, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, 19․12․2023թ․ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր: 2023AD76V), ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ կետերով, 18-րդ կետի ա) ենթակետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1.Ճանաչել օրինական Վանաձոր քաղաք Շիրակի խճուղի 12-1/1 հասցեում գտնվող, Ելենա Աշոտի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող ինքնակամ կառուցված 171.83քմ ընդհանուր արտաքին (ներքին մակերես՝ 167.49քմ) մակերեսով բնակելի նշանակության շինությունը, 8.5քմ մակերեսով աստիճանահարթակը և 9․73քմ մակերեսով պարիսպները համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2. Ելենա Աշոտի Սարգսյանի կողմից օրինականացման համար սահմանված վճարը` 171.83քմ ընդհանուր արտաքին (ներքին մակերես՝ 167.49քմ) մակերեսով բնակելի նշանակության շինության համար՝ 338340 (երեք հարյուր երեսունութ հազար երեք հարյուր քառասուն) , 8.5քմ մակերեսով աստիճանահարթակի և 9․73քմ մակերեսով պարիսպների համար՝ 35900 (երեսունհինգ հազար ինը հարյուր) դրամ ՝ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
3. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի փոստային հասցեն` համայնք Վանաձոր, Վանաձոր քաղաք, Շիրակի խճուղի, 12/3 բնակելի տուն։