Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1025
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 մայիսի 2024 թվականի N 1025

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 29-3 ԵՎ ԹԻՎ 29-3/1 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՌՈՄԵԼԱ ՄԱԹԵՎՈՍԻ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՄԵԿ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԽԱՆՈՒԹՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ռոմելա Մաթևոսի Սարուխանյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21072020-06-0030 և թիվ 21072020-06-0025 վկայականները, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 06․07․2022թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-57/22 Ի եզրակացությունը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 17․08․2022 թվականի թիվ ՔՏՄ/09.2.4/12591-22 գրությունը, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը,  ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 07.03.2022թ․ տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր: 2022TNET0D),  անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ կետերով և 18-րդ կետի բ) ենթակետերով,  ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ.

1. Միավորել Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 29-3 և թիվ 29-3/1 հասցեներում գտնվող, Ռոմելա Մաթևոսի Սարուխանյանին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 0,0135հա մակերեսով հողամասերը և դրանց վրա գտնվող 189․94քմ մակերեսով շինությունը` համաձայն «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հատակագծի:

2. Ճանաչել օրինական Ռոմելա Մաթևոսի Սարուխանյանին սեփականության իրավունքով պատկանող,  այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 29-3 և թիվ 29-3/1 հասցեներում գտնվող ինքնակամ կառուցված 180․6քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝  156․3քմ) խանութը:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված 180․6քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված խանութի օրինականացման համար սահմանված վճարը՝ 984270 (ինը հարյուր ութսունչորս հազար երկու հարյուր յոթանասուն) դրամ գումարը, 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:

4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, ք. Վանաձոր, Մոսկովյան փողոց, թիվ 29/3 սրճարան և խանութ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.77 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner