Հիմք ընդունելով սնանկության գործի կառավարիչ Սեյրան Բաբկենի Հակոբյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14012025-06-0042 վկայականները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինություների հատակագծերը և եզրակացությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ.
1․ Տարանջատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք Գործարանային փողոց 1 նրբանցք թիվ 5 հասցեում գտնվող, «Կոմերցիոն միջնորդային ֆիրմա» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասը և դրա վրա գտնվող շինությունը՝ համաձայն «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի։
2. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Գործարանային փողոց 1 նրբանցք թիվ 5 հասցեում գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ․
ա․ 4․91400հա մակերեսով հողամասին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Գործարանային 1-ին փողոց, 5/2 հողամաս։
բ․ 0․03378 հա մակերեսով հողամասին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Գործարանային 1-ին փողոց, 5 հողամաս։