1. ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզային քննչական վարչության 18․03․2025 թվականի թիվ 71146523 քրեական վարույթը կարճելու մասին որոշման հիման վրա 2025 թվականի մարտի 18-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
ՀՀ Լոռու մարզային քննչական վարչության 18․03․2025 թվականի թիվ 71146523 քրեական վարույթը կարճելու մասին որոշման համաձայն՝ Գյուլվարդ Ավագյանը 2023 թվականի օգոստոսի 09-ին իրականացրել է ծառերի ապօրինի հատում, որը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք է:
2025 թվականի մարտի 18-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2025 թվականի մարտի 28-ին և ապրիլի 09-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով Գյուլվարդ Ավագյանը պատշաճ ծանուցվել և չի ներկայացել է վարչական վարույթի լսումներին:
Վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ ապօրինի ծառերի հատումը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում է, որը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 242-րդ հոդվածով ենթակա է շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող տեսչական մարմինին։
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետով 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 30-րդ, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ
1. 18.03.2025 թվականին Գյուլվարդ Ավագյանի նկատմամբ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարճել՝ օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վարչական ակտի ընդունման անհրաժեշտության վերացման պատճառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը հանձնված (պատշաճ ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Վանաձոր համայնքի ղեկավարին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը։