Հիմք ընդունելով Կարլեն Աղվանի Ենգոյանի 08․07․2024թ․ թիվ 02/11653 դիմումը, 15․06․1981թ․ թիվ 71 գույքային թերթը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, 03․05․2024թ․ տրված թիվ 3003 (նոտարական ակտի կոդ: 763-20240502-84-7910770) ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, շինությունների հատակագիծը և շինությունների բնութագիրը, հաշվի առնելով այն, որ Վանաձոր համայնք գյուղ Գուգարք 2-րդ փողոց, 29 հասցեում կառուցած բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0․169814 հա մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1․ Ճանաչել Կարլեն Աղվանի Ենգոյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնք, գյուղ Գուգարք 2-րդ փողոց, 29 հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 0․169814 հա մակերեսով հողամասի նկատմամբ։
2․Ճանաչել Կարլեն Աղվանի Ենգոյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնք, գյուղ Գուգարք 2-րդ փողոց, 29 հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 0․169814 հա մակերեսով հողամասի ու դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ։
3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, գյուղ Գուգարք, 3-րդ փողոց, 29/1 բնակելի տուն։