Հիմք ընդունելով Սերգեյ Սամվելի Աթյանի դիմումն իր անգործունակ եղբոր՝ Սասուն Սամվելի Աթյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին, Վանաձորի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից 2024 թվականի նոյեմբերի 08-ին տրված դրական եզրակացությունը (արձանագրություն թիվ 27, կետ 1), նաև հիմք ընդունելով Սասուն Սամվելի Աթյանին անգործունակ ճանաչելու մասին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 25-ին կայացված վճիռը (քաղ. գործ ԼԴ/0276/02/24), ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածով՝ որոշում եմ.
Վանաձոր համայնքի, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 13 շենքի, թիվ 181 բնակարանի բնակիչ՝ Սերգեյ Սամվելի Աթյանին (ծնված՝ 02.08.1985թ., անձնագիր՝ AS 0373590, տրված՝ 18.09.2018թ., 066-ի կողմից) նշանակել իր անգործունակ եղբոր՝ Սասուն Սամվելի Աթյանի (ծնված՝ 09.10.1981թ., նույնականացման քարտ՝ 016797292, տրված՝ 18.04.2024թ., 018-իկողմից) նկատմամբ խնամակալ: