Հիմք ընդունելով Հայկ Սուրենի Ղազարյանի 30․03․2023 թվականի թիվ 5200 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 28022024-06-0064 վկայականը, 26․04․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 33 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 12/51 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 37․75քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 35․92քմ) ավտոտնակը 121030 (հարյուր քսանմեկ հազար երեսուն) դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 31․92քմ մակերեսով հողամասը 516360 (հինգ հարյուր տասնվեց հազար երեք հարյուր վաթսուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Հայկ Սուրենի Ղազարյանին:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Հայկ Սուրենի Ղազարյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։